Կարևոր իրադարձություններ

Հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթերն ու ադրբեջանական կողմի գործողությունները վտանգի տակ են դնում զինվորականների և խաղաղ բնակչության կյանքը․ Ադամ Շիֆ

13 Հուլիս, 2020 23:38
Հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթերն ու ադրբեջանական կողմի գործողությունները վտանգի տակ են դնում զինվորականների և խաղաղ բնակչության կյանքը․ Ադամ Շիֆ

«Իմ անհանգստությունն եմ հայտնում Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողությունների կապակցությամբ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը:

«Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողություններով, ներառյալ հայ զինվորների գնդակոծումը։ 

Հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթերն ու ադրբեջանական կողմի գործողությունները վտանգի տակ են դնում զինվորականների և խաղաղ բնակչության կյանքը, սրում են հակամարտությունը, որը կարող է ավերիչ ազդեցություն ունենալ  տարածաշրջանի համար՝ հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում:

Այդ գործողությունները պետք է դիտարկվեն նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության և իր սահմանների միջազգային մոնիթորինգից հրաժարվելու համատեքստում։

Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին կողմերին պարզաբանել զսպվածության և դիվանագիտության, ինչպես նաև լարվածության թուլացման անհրաժեշտությունը»,- գրել է Շիֆը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին