Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

13 Հուլիս, 2020 22:56
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 18։52-ին հինգ օրվա քրտնաջան աշխատանքի արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվեց մարել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Անվտանգությունից ելնելով հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։

Շուրջ հինգ օր հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել աղբավայրի տարածքում՝ օգտագործելով ընդհանուր թվով մոտ 598 տոննա ջուր:

Կատարվել են հողի լցման և հարթեցման աշխատանքներ։

Դեպքի վայրում յուրաքանչյուր օր աշխատել է նաև Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:

Աշխատանքներում ներգրավված են եղել ընդհանուր թվով մոտ 75 փրկարար ծառայող։

 

 

Լրահոս

Դիտել ավելին