Կարևոր իրադարձություններ

Երեկվանից մշտական կապի մեջ եմ միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ․ Գայանե Աբրահամյան

13 Հուլիս, 2020 22:35
Հեղինակ՝ Գայանե Աբրահամյան
Երեկվանից մշտական կապի մեջ եմ միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ․ Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկվանից մշտական կապի մեջ եմ միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, վեհաժողովի հիմնական գործընկերներին ոչ միայն նամակներ եմ հղել, այլ նաեւ հեռախոսազրույցների միջոցով տեղեկացրել եմ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների, սահմանին տիրող լարվածության ու խաղաղ բնակչության դեմ սանձազերծված անընդունելի, հակամարդկային գործողությունների վերաբերյալ։

Տեղեկություններ եմ փոխանակում նաեւ միջազգային լրատվամիջոցների նախկին գործընկերներիս հետ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին