Կարևոր իրադարձություններ

Խստորեն դատապարտում ենք Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը․ Աննա Նաղդալյան

13 Հուլիս, 2020 22:23
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Խստորեն դատապարտում ենք Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը․ Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին