Կարևոր իրադարձություններ

Ռուբլու և եվրոյի փոխարժեքները աճել են, դոլարինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

13 Հուլիս, 2020 20:32
Ռուբլու և եվրոյի փոխարժեքները աճել են, դոլարինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հուլիսի 13-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 486.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.19  դրամով:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։  

Եվրոյի փոխարժեքն աճել է 1.09 դրամով և կազմել 550.71 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.86 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով և կազմել 613.24 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար ԿԲ-ի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 151.86 դրամով և կազմել 28205.21 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.13 դրամով և կազմել 293.61 դրամ: Պլատինի գինը նվազել է 333.72 դրամով և կազմել 13061.59 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին