Կարևոր իրադարձություններ

Չինարիի մարտական դիրքերն անառիկ են ու անպարտելի. դա «մաշկիս վրա» զգացել եմ դեռևս հեռավոր 90-ականների սկզբներին․ Ռոմանոս Պետրոսյան

13 Հուլիս, 2020 19:18
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Չինարիի մարտական դիրքերն անառիկ են ու անպարտելի. դա «մաշկիս վրա» զգացել եմ դեռևս հեռավոր 90-ականների սկզբներին․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր լրահոսում ծննդավայրս է`Չինարին.

Ես գիտեմ, վստահ եմ` Չինարին ու չինարեցիներն իրենց բնությամբ որքան խաղաղ են ու ստեղծագործ, այդքան էլ` ռազմիկ են ու հայրենապաշտ, իսկ Ազգային Բանակի պահպանության տակ` Չինարիի մարտական դիրքերն ԱՆԱՌԻԿ են ու անպարտելի. դա "մաշկիս վրա" զգացել եմ դեռևս հեռավոր 90-ականների սկզբներին...

Աստված պահապան Չինարիին և իմ հարազատ չինարեցիներին. թող արշալույսներդ խաղաղ լինեն:

Պաշտոնական.

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին