Կարևոր իրադարձություններ

Հորդառատ անձրև Գյումրիում․ երթևեկությունը դարձել է դժվարանցանելի

13 Հուլիս, 2020 19:07
Հորդառատ անձրև Գյումրիում․ երթևեկությունը դարձել է դժվարանցանելի

Աննաադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

«Հարգելի քաղաքացիներ, աննաադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։

ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։

Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝զերծ մնալով վերը նշված հատվածներից»,- ասված է մարզպետարանի հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին