Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է․ ՀԱՊԿ մամուլի քարտուղար

13 Հուլիս, 2020 18:18
ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է․ ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Զայնետդինովի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նիստը հետաձգվել է՝ կապված կազմակերպության անդամ երկրների հետ նիստի անցկացման ձևաչափի ընտրության վերաբերյալ անհրաժեշտ լրացուցիչ խորհրդակցությունների անցկացման հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ պաշտոնական կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, ըստ որի, հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության  պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է նախաձեռնել: Ավելի ուշ հաղորդագրությունը կայքից հանվել է:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին