Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,49
    6,79

Կարևոր իրադարձություններ

Անհապաղ դադարեցնել կրակը․ Սերգեյ Լավրովի կոչը՝ Երևանին ու Բաքվին

13 Հուլիս, 2020 18:02
Անհապաղ դադարեցնել կրակը․ Սերգեյ Լավրովի կոչը՝ Երևանին ու Բաքվին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երևանի և Բաքվի իր գործընկերների հետ՝ կոչ անելով Երևանին ու Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։

«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները», - նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում:

«Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես իր ազգային կարողությունների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակում», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին