Կարևոր իրադարձություններ

Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը դավաճանություն է. Արամ Սարգսյան

13 Հուլիս, 2020 14:43
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը դավաճանություն է. Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը, ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու Հայրենիքիդ։ Պատերազմում լինում են թե հաջողություններ, թե անհաջողություններ: Երեկ թշնամին նախահարձակ էր և ի տարբերություն 2016-ի ինքն էլ դիրքային ու մարդկային կորուստներ տալով՝ հետ է շպրտվել։ Ապրեն մեր տղերքը... Փառք մեր բանակին, փառք հայ զինվորին ... Մենք էլ միշտ, անկախ հաջողությունից և անհաջողությունից, պարտավոր ենք բանակին թիկունք լինենք, պաշտպանելով մեր հայրենիքը, մեր տեսակը, մեր ունեցածը, անկախ քաղաքական հայացքներից ու իշխանության հանդեպ վերաբերմունքից, և սա է, որ աղոթքի պես մեզ կհասցնի վերջնական հաղթանակի։
Ու թող Աստված պահի և պահպանի հայ զինվորին և Հայաստանը։

 

Լրահոս

Դիտել ավելին