Կարևոր իրադարձություններ

Սա Ադրբեջանին անհրաժեշտ էր ժողովրդի՝ իրական խնդիրներից աճող զայրույթը հայերի նկատմամբ ուղղելու համար. Լապշինը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի մասին

13 Հուլիս, 2020 12:10
Հեղինակ՝ Ալեքսանդր Լապշին
Սա Ադրբեջանին անհրաժեշտ էր ժողովրդի՝ իրական խնդիրներից աճող զայրույթը հայերի նկատմամբ ուղղելու համար. Լապշինը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի մասին

 Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրում է.

Ընկերներ, հայ-ադրբեջանական սահմանից լուրերը կարդում եմ ահազանգով: Նկատի ունեմ երեկվա իրադարձությունները`կապված Տավուշում հրետակոծության հետ: Դեռ վաղ է ուրախանալու ադրբեջանցիների հարձակումը շատ հեշտ հետ մղելու համար, քանի որ սա կարող էր սովորական սադրանք լինել ներքին լսարանի համար, որ ասեն՝ տեսեք, մեր տղաները սահմանին  մահանում են հայկական փամփուշտներից: Սա պետք է որ մարդկանց՝ իրական խնդիրներից աճող զայրույթն ուղղի հայերի նկատմամբ: Այժմ Ադրբեջանում կա խոր տնտեսական ճգնաժամ, որը պայմանավորված է նավթի գների անկմամբ և կորոնավիրուսային սահմանափակումներով: Իշխող կլանների միջև առճակատումը սրվել է, քանի որ գնալով ավելի դժվար է դառնում թալանել և իրար մեջ բաժանել արագորեն դատարկվող բյուջեն: Ժողովուրդն արագորեն աղքատանում է, աճում են դժգոհություններն իշխող վարչակարգից:

Կլանների բախումը մի օր կքանդի ադրբեջանական պետականությունը, և նրանք դրան մոտենում են ամեն անգամ, երբ երկիրը ընկնում է հերթական ճգնաժամի մեջ: Գոյատևելու համար ռեժիմը պետք է գտնի մի բան, որը գոնե կարող է ժամանակավորապես համախմբել բնակչությանը ընդհանուր թշնամու դեմ: Եվ նրանց համար միշտ պատրաստի թշնամի կա `Հայաստանը, և ղարաբաղյան խնդիրը ՝ որպես կատալիզատոր:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

 

Լրահոս

Դիտել ավելին