Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ Կառավարության արտահերթ նիստում գործադիր մարմինը որոշում կայացրեց ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով մինչև 2020թ․-ի օգոստոսի 12-ը ժամը՝ 17։00 ներառյալ։
Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Կառավարության կողմից արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն իրավունքի ուժով պետք է գումարվի նաև ԱԺ հատուկ նիստ: