Կարևոր իրադարձություններ

Մարի Իզմիրլյան մանկատան համաճարակային օջախը համարվում է վերացած. Արաբկիր ԲԿ

13 Հուլիս, 2020 11:10
Հեղինակ՝ Արաբկիր Բժշկական կենտրոն
Մարի Իզմիրլյան մանկատան համաճարակային օջախը համարվում է վերացած. Արաբկիր ԲԿ

Արաբկիր բժշկական կենտրոնից հայտնում են, որ Մարի Իզմիրլյան մանկատան համաճարակային օջախը համարվում է վերացած, քանի որ COVID-19-ի վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը եւս, եւ նոր դեպքեր չեն արձանագրվել թե սաների, թե անձնակազմի մոտ:

«Հիշեցնենք, որ մանկատանը COVID-19 վարակի առաջին դեպքերը գրանցվել էին մայիսի 25-ին, ինչին արագ արձագանքել էր «Արաբկիր» ԲՀ-ը` ստեղծելով մասնագիտական աշխատանքային խումբ, ոը տեղում` հենց մանկատանը, իրականացրել է մի շարք հակահամաճարակաբանական միջոցառումներ` վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցողները մասնագիտական ստացիոներ բուժում են ստացել «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում»:

 

Լրահոս

Դիտել ավելին