Կարևոր իրադարձություններ

Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետակոծությունը հայկական դիքերի ուղղությամբ. չի բացառվում նրանց կորուստների ավելացում. ՊՆ խոսնակ

13 Հուլիս, 2020 09:29
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետակոծությունը հայկական դիքերի ուղղությամբ. չի բացառվում նրանց կորուստների ավելացում. ՊՆ խոսնակ

Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկվանից Ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետանակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին