Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Արցախում այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. խոսնակ

13 Հուլիս, 2020 00:30
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Արցախում այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. խոսնակ

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

«Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»,- նշել է նա:

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր.

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին