Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

12 Հուլիս, 2020 20:00
Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 փրկարար-ծառայող)։

Ժամը 18:15-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։

Ոստիկանության հորդորով փրկարարները դադարեցրել են քաղաքացու որոնումը։

Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20:20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:

Հուլիսի 10-ին, ժամը 09։30-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար։

Ժամը 19։47-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։

Հուլիսի 11-ին, ժամը 11։30-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 փրկարար-ծառայող)։

Ժամը 17։10-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին