Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ. ՊՆ

12 Հուլիս, 2020 17:16
Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ. ՊՆ

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին