Կարևոր իրադարձություններ

Ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս եմ վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել. Արայիկ Հարությունյան

12 Հուլիս, 2020 17:00
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս եմ վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների ուսումնական պարապմունքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախագահը։

«Հարգելի՛ հայրենակիցներ 

Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ.

Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ :)»

 

 

Լրահոս

Դիտել ավելին