Կարևոր իրադարձություններ

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ. «ՀԺ»

12 Հուլիս, 2020 15:30
Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ. «ՀԺ»

Armtimes.com-ը գրում է.

Իշխանությունների դեմ իրականացվող հիբրիդային պատերազմում ընդդիմությունն ակնհայտորեն միջոցների միջեւ խտրականություն չի դնում։ Նպատակն արդարացնում է միջոցները եւ վերջ, իսկ քաղաքականությունն, ինչպես հայտնի է, անբարոյականություն է (համենայն դեպս իրենք համոզված են դրանում)։ Արդյունքում՝ բոլորիս աչքի առջեւ մթնոլորտն օրեցօր շիկանում է, եւ իշխանությունները դրա դեմն առնելու որեւէ արդյունավետ միջոց չունեն։

Բացահայտելու համար, թե ինչ մեխանիզմով է աշխատում հիբրիդային պատերազմը՝ միայն մի օրինակ բերենք։ Օր չկա, որ լրատվամիջոցներում չհանդիպենք «ոստիկանական բեսպրեդելի» վերաբերյալ տեղեկությունների ու տեսանյութերի։ Վերնագրերը ստանդարտ են՝ «Ոստիկաններն ասֆալտին են փռում քաղաքացիներին», «Տուգանքապետություն», «Ոստիկանների հերթական ապօրինությունները» եւ այլն։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Պարզվում է՝ ինչ-որ տեղ ինչ-որ հարգեւոր տիկին հիստերիայի մեջ է ընկել ոստիկանների՝ դիմակ կրելու պահանջից ու որտեղից որտեղ հայտնված տեսախցիկների առջեւ ահավոր աղմուկ բարձրացրել, կամ որեւէ ավանդապաշտ քաղաքի ավանդապաշտ հայ տղամարդն ի պատասխան ոստիկանների նույն պահանջի՝ հարձակվել է ոստիկանների վրա, մի քանի թաթալոշ տվել իրավապահներին ու արդյունքում (ո՞ւմ մտքով կանցներ) բերման ենթարկվել... Եվ վերջ, քարոզչական թեման պատրաստ է։ Ուշադրություն դարձրեք՝ ֆորմալ առումով ընդդիմությունը դրա հետ բացարձակապես կապ չունի։ Նրանք հո քաղաքացիներին կոչ չե՞ն արել դիմակ չկրել։ Բայց տեսախցիկների առջեւ ամենավերջին հայհոյանքներով ոստիկաններին թաթալոշ տվող մարդը հաստատ ոչ մասնագիտությամբ բժիշկ է, ոչ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցներն է կարդացել։ Նա ընդամենը ընդդիմադիր քարոզչամիջոցներից «տեղեկացել է», որ «այ մարդ, ի՞նչ վիրուս, սրանք մասկի բիզնես են անում», «արտակարգ դրություն միակ իմաստը ցույցերն ու միտինգներն արգելելն է» եւ այլն, ու բնականաբար համապատասխան եզրակացություններ է արել՝ ինքն իրեն հերոս ու ճշմարտության առաջամարտիկ երեւակայելով։

Բայց խնդիրը միայն դիմակները չեն։ Ինքն իրեն քաղաքական գործիչ համարող մի ուրիշն էլ լույսը բացվելուն պես սկսում է մտածել, թե ինչով կարելի է աչքի ընկնել այսօր, հետո գնում ոստիկանների առջեւ ինչ-որ օյինբազություններ է անում, նրանց «ապօրինի պահանջներին չենթարկվելու համար» բերման ենթարկվում ու մի երկու ժամ անց ազատ արձակվում՝ արդեն որպես օրվա հերոս։ Ուշադրություն դարձրեք՝ ոստիկանների պահանջը միայն իր կարծիքով է ապօրինի, ինքը որեւէ ձեւով դա չի հիմնավորել, որեւէ ատյանում դա չի ապացուցվել, ոչ էլ ինքը որեւէ ատյանի դիմելու մտադրություն ունի, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Կարեւորը տեսախցիկների առջեւ ոստիկանների ճակատին մեղադրանք շպպացնելն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին