Կարևոր իրադարձություններ

Անձրև, ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

12 Հուլիս, 2020 13:20
Անձրև, ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ , պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

 Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 12-ին և 14-17-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 12-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Հուլիսի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին