Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 մարդու մոտ

12 Հուլիս, 2020 11:42
Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 մարդու մոտ

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:

Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին