Կարևոր իրադարձություններ

Երկու տասնյակ ավտոմեքենա է արգելափակվել անձրևաջրերի մեջ Երևան-Մեծամոր ճանապարհին

12 Հուլիս, 2020 11:15
Երկու տասնյակ ավտոմեքենա է արգելափակվել անձրևաջրերի մեջ Երևան-Մեծամոր ճանապարհին

Հուլիսի 11-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա և սահմանազատել ջրալցված տարածքը. տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին