Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

UNESCO-ն բազմիս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ Սոֆիայի կարգավիճակի հարցով

12 Հուլիս, 2020 10:38
UNESCO-ն բազմիս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ Սոֆիայի կարգավիճակի հարցով

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մի քանի անգամ նամակով դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ իր մտահոգությունները հայտնելով Ստամբուլի բյուզանդական Սբ․ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու նախաձեռնության կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Կազմակերպությունից արած հայտարարության մեջ տեղեկացվել է, որ իրենք Թուրքիային իրենց մտահոգությունները հայտնել են նաև ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանի միջոցով։ 

Կազմակերպությունից «Reuters» գործակալությանը տված մեկնաբանության մեջ նշել են, որայդպիսի օբյեկտներում ցանկացած փոփոխություն կատարելու համար պետությունը նախ պիտի ծանուցում ուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է, որ տաճարը, որպես «Ստամբուլի պատմական շրջանի» մաս, ընգրկված է համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան։ Այս փաստը հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների: Պետությունը, որի տարածքում գտնվում է տաճարը, պետք է ապահովի օբյեկտի բացառիկ համընդհանուր արժեքի անփոփոխությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին