Կարևոր իրադարձություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման

11 Հուլիս, 2020 23:41
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման

Ամերիկայի Ձայն

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը: Աշխարհի 350 եկեղեցիներ որպես անդամներ ընդգրկող խորհուրդը կոչ է անում խոչընդոտել բաժանումը:

Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվել Քեմալ Աթաթուրքի հրամանով, եւ այդ օրից ի վեր կրոնական արարողություններն այստեղ եղել են արգելված, չնայած այն հանգամանքին, որ մոլի մահմեդականները միշտ են պայքարել այն մզկիթի վերածելու համար:

Ժնեւից գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, եւ այժմ ‘’վշտացած է ու հուսախաբված’’: ‘’Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշումով Թուրքիայի հյուրընկալ բնույթը վերածում եք ուրիշներին բացառելու եւ բաժանարար էության’’, ասված է նամակի մեջ:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարի ստորագրությամբ նամակում նաեւ ասված է. ‘’Այդ որոշումը անշրջելի կերպով կստեղծի անորոշություններ, կասկած ու անվստահություն, եւ կվնասի տարբեր հավատքի տեր անձանց համախմբելու եւ երկխոսության սեղանի շուրջ բերելու մեր ջանքերը’’:

 

Լրահոս

Դիտել ավելին