Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում քաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Սերժ Քեհեայանը

11 Հուլիս, 2020 23:14
Ֆրանսիայում քաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Սերժ Քեհեայանը

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներով՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքի ղեկավարի տեղակալ է վերընտրվել Հանրապետական կուսակցության հայազգի թեկնածու Սերժ Քեհեայանը: Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը:

Նշվում է, որ Քեհեայանը այս պաշտոնը կզբաղեցնի վեց տարի:

Կլամարի փոխքաղաքապետը ծնվել է Փարիզում, 1968թ.։ Նա ավարտել է քաղաքագիտության բարձրագույն դպրոցը

Սերժ Քեհեայանը Կլամարի հայտնի փոխքաղաքապետ, հանգուցյալ Կարապետ Քեհեայանի որդին է:

 

Լրահոս

Դիտել ավելին