Կարևոր իրադարձություններ

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

11 Հուլիս, 2020 18:47
Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է մամուլի հաղորդագրություն և տեղեկացրել, որ երկուշաբթի օրը՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ  նիստը:

«Ելնելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից։

Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով,  վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: Միաժամանակ, տեսանյութերը և լուսանկարներն օպերատիվ կերպով տեղադրվում են ftp://ftp.gov.am/ hարթակում»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին