Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ․ Հակոբ Արշակյան

11 Հուլիս, 2020 17:36
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
ԱՄՆ դեսպանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ․ Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Անդրադարձանք երկուստեք կարևորվող՝

ներդրումների հեռանկարային հնարավորություններին,

կիբերանվտանգության օրակարգին,

թվայնացման գործընթացներին,

հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության,

փորձագետների ներգրավման,

ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու,

այլ ուղղությունների:

Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին