Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության դեպքը. կալանավորվել է 2 անձ

11 Հուլիս, 2020 16:59
Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության դեպքը. կալանավորվել է 2 անձ

2019 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարգարյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկյա զարդեր, փող և «ԱՈՒՏՕ» տեսակի գազային ատրճանակ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մաշտոցի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Էջմիածնում բնակվող 25 և 45-ամյա տղամարդիկ։

Նշված անձինք կալանավորվել են:

Գողացված գազային ատրճանակը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին