Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում․ 23-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 45-ամյա քաղաքացուն

11 Հուլիս, 2020 15:13
Դանակահարություն Երևանում․ 23-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 45-ամյա քաղաքացուն

Հուլիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։

Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 22.10-ին, Արագածի փողոցում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 23-ամյա մի երիտասարդ:

Հուլիսի 10-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին