Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

11 Հուլիս, 2020 12:03
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5077 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հուլիսի 12-ին ժամը 00:05-ին։
Տոմսի գինը՝ 180$։
Կարելի է գնել ավիաընկերության կայքից (www.scat.kz) կամ դրամարկղից։

ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից՝
https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus
https://www.gov.am/am/covid-travel-restrictions/

Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը:
Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:
ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի Ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայտնում ենք, որ ՀՀ պարետի ցուցումով ս․թ․ հունիսի 23-ից արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների ՀՀ սահմանային անցակետերից դեպի ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն այլևս չի կազմակերպվելու։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես պարտադիր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին:
Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին