Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Գայ համայնքում մանկապարտեզ կկառուցվի. համայնքի շուրջ 295 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա

11 Հուլիս, 2020 10:41
Գայ համայնքում մանկապարտեզ կկառուցվի. համայնքի շուրջ 295 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա

Գայ համայնքում մանկապարտեզ կկառուցվի. ծրագրի արդյունքում համայնքի շուրջ 295 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրիի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

«Մանկապարտեզի կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 381 մլն 389.7 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 190 մլն 694.85 հազարական դրամ:

Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մակապարտեզի կառուցումը տարիներ շարունակ համայնքի գերակա խնդիրներից մեկն է հանդիսացել:

Ծրագրի իրականացմամբ ոչ միայն կլուծվի համայնքի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու հարցը, այլև կվերանան երեխաների խնամքով պայամանավորված ծնողների, ընտանիքի անդամների` գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքներում ներգրավվելու խոչընդոտները:

Մանկապարտեզը կկառուցվի համայնքի պոլիկլինիկայի հարևանությամբ` 0,42 հա հողատարածքի վրա: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում մանկապարտեզի կառուցման աշխատանքներին կհաջորդի ներքին և արտաքին հարդարումը, ինչպես նաև տարածքի բարեկարգումը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20 ժամանակավոր, իսկ ավարտին` 20 հիմնական աշխատատեղ»,- նշված է մարզպետարանի հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին