Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին բազմակի կտրած-ծակած վերքերով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել

11 Հուլիս, 2020 10:30
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին բազմակի կտրած-ծակած վերքերով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել

Երեկ՝ հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 07։25-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին մի քաղաքացի է ընկած։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածից անգիտակից վիճակում «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 43-ամյա Արտակ Մ․-ն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ այնուհետև «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի վերին երրորդի կտրած-ծակած վերք, էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ՝ նրան Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին