Կարևոր իրադարձություններ

Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ. «Ժամանակ»

11 Հուլիս, 2020 08:33
Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նրա հետ հեռավար շփումից առաջ զգուշացվել են, որ իրեն քաղաքական բնույթի հարցեր չտան:

Մասնավորապես զգուշացվել է, որ նրան հարցեր չտան քաղաքականություն վերադառնալու հնարավորության, կուսակցություն ստեղծելու, որևէ կուսակցության անդամակցելու, գործող իշխանության դեմ քաղաքական պայքարը ղեկավարելու մասով:

Քոչարյանի կողմնակիցներին սա մի քիչ տարօրինակ է թվացել, որովհետև նրանք սպասում էին, որ այդ զրույցը պետք է նվիրված լինի քաղաքական պայքարի կազմակերպմանը և դրանում իր ստանձնելիք դերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին