Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել․ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել

10 Հուլիս, 2020 23:58
Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել․ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել

Օրերս ապօրինի ծառահատման հերթական դեպքն արձանագրվեց Լոռու մարզում։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հուլիսի 10-ին, կեշգիշերն անց, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Լոռու մարզի Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման ենթարկեցին Վանաձորի 52-ամյա մի բնակչի մեքենան, որը բեռնված էր մոտ 3 խմ փայտանյութով։

Ըստ վարորդի հայտարարության՝ փայտանյութը 2 օր առաջ բեռնել էր Մարց գյուղում և ցանկացել էր տեղափոխել Վանաձոր։

Վարորդը հրավիրվել է ոստիկանություն և փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին