Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ

10 Հուլիս, 2020 23:42
Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ

Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկացնում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության Ֆեյսբուքյան հրապարակումից:

«Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին