Կարևոր իրադարձություններ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

10 Հուլիս, 2020 23:10
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և 14-15-ի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:  Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հուլիսի 11-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին