Կարևոր իրադարձություններ

«Աջարաբեթ»-ի գլխավոր գրասենյակում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

10 Հուլիս, 2020 22:09
«Աջարաբեթ»-ի գլխավոր գրասենյակում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին