Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    568
    580

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար. Ալեն Սիմոնյան

10 Հուլիս, 2020 21:58
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին