Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

10 Հուլիս, 2020 21:30
Ճանապարհային Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

«Համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը: Ստորաբաժանման աշխատանքի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այն անձինք, որոնք անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն ունեն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում:

Որոշակի անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին