Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Ռուսաստանի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմի չեղարկման ամսաթիվը

10 Հուլիս, 2020 20:43
Հայտնի է Ռուսաստանի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմի չեղարկման ամսաթիվը

Ռուսաստանը հուլիսի 15-ից սկսած՝ կսկսի աստիճանաբար վերացնել դեպի արտերկիր չվերթների սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է РИА Новости-ին։

«Դա հնարավոր է, քանի որ տևական ժամանակ Ռուսաստանում նկատվում է նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի նվազում»,- ասել է Գոլիկովան։

Փոխվարչապետի խոսքով՝ օդային երթևեկությունը կվերսկսվի այն երկրների հետ, որտեղ COVID-19-ի դեպքերը հարյուր հազար մարդու հաշվով չեն գերազանցում 40-ը, այսինքն՝ 1 տոկոսը:

Գոլիկովան նաև նշել է, որ անբարենպաստ համաճարակաբանական վիճակում գտնվող երկրներից ժամանողները, ամենայն հավանականությամբ, կինքնամեկուսացվեն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին