Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմինների ստուգումներ․ կայացվել է 4339 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

10 Հուլիս, 2020 20:32
Տեսչական մարմինների ստուգումներ․ կայացվել է 4339 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 10-ի դրությամբ կայացվել է 4339 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 47078 ստուգում, որից միայն 910-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին