Կարևոր իրադարձություններ

3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում. մեքենաներից մեկի վարորդը սթափ չի եղել (տեսանյութ)

10 Հուլիս, 2020 20:21
3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում. մեքենաներից մեկի վարորդը սթափ չի եղել (տեսանյութ)

Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի դեպ, մեքենաներից մեկի վարորդը սթափ չէր։

 

Լրահոս

Դիտել ավելին