Կարևոր իրադարձություններ

ՀՀ Վարչապետի որոշմամբ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել

10 Հուլիս, 2020 20:08
ՀՀ Վարչապետի որոշմամբ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ հասարակական գործիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է հանձնաժողովի կազմը:

Հ. Արշակյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նսխարար (հանձնաժողովի նախագահ)

Կ. Բրուտյան – ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Վ. Տերտերյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Տ. Վիրաբյան – Երևանի քաղաքապետի տեղակալ

Վ. Մովսիսյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

Ա. Իսկանդարյան – «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն

Ս․ Վարդանյան – Կ. Վարդանյանի ընտանքի անդամ:

 

Լրահոս

Դիտել ավելին