Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Եղեգնաձոր քաղաքում․ «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում․ կա 2 վիրավոր

10 Հուլիս, 2020 19:58
Ավտովթար Եղեգնաձոր քաղաքում․ «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում․ կա 2 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մար

զային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Ավագյան փողոցում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սուքիաս Հ․, ծնված 1946 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում։ 

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ վարորդին և ուղևոր Մարիա Հ․-ին (ծնված 1951 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև վերջիններս տեղափոխվել են Երևանի «էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին