Կարևոր իրադարձություններ

Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի, այն կվերածվի մզկիթի

10 Հուլիս, 2020 19:29
Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի, այն կվերածվի մզկիթի

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող  Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու հարցը Թուրքիայի Պետխորհրդի օրակարգ էր բերել «Մնայուն հիմնադրամի պատմական ժառանգության ու շրջակա միջավայրի պահպանության միությունը»։ 

Ավելի վաղ՝ 2005 և 2008 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունը դարձյալ դիմել էր նույն ատյանին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին որոշման չեղարկման և կառույցը մզկիթի վերածելու պահանջով, բայց մերժում էր ստացել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին