Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցում է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը

10 Հուլիս, 2020 19:10
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցում է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը իր քայլն է արել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ապահովելու հարցում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովը հաստատել է փաստաթուղթ` կոչ անելով շարունակել USAID –ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) կողմից Արցախում իրականացվող մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը՝ 2021 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում:

«Ողջունում ենք այս հաշվետվությունը որպես ճիշտ քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի բազմակողմանի հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ՝ պարզ է, որ Կոնգրեսը պետք է ավելին անի՝ ապահովելու համար ԱՄՆ-ի աջակցությունն այս ծրագրին»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

2021 թ. ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագիծը և դրան կից զեկույցը հատկացումների հանձնաժողովում ընդունվել է 29-ից 21 կողմ ձայներով, և նախատեսվում է, որ շուտով այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին