Կարևոր իրադարձություններ

Գյումրու թիվ 2 գիշերօթիկում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել․ հաստատության 10 սան և 5 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով

10 Հուլիս, 2020 18:58
Գյումրու թիվ 2 գիշերօթիկում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել․ հաստատության 10 սան և 5 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով: Վարակը հաստատվել է նաև աշխատակիցներից մի քանիսի մոտ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Այս պահին դրական արդունքներ ունի 10 սան և 5 աշխատակից։ Բացառությամբ 1 աշխատակցի, ով, ունենալով նաև շաքարային դիաբետ, գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է, ՙանհանգստանալու առիթ չկա»,-նշել է  խոսնակը՝ տեղեկացնելով, որ այս պահին հոսպտալացված հիվանդ չկա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին