Կարևոր իրադարձություններ

ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը․ Արմեն Գրիգորյան

10 Հուլիս, 2020 18:15
Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:

Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարության մշակմանը ներբերում ունեցած պետական կառավարման համակարգի մարմիններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտային փորձագետներին:

Ռազմավարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3gNrfKa

Հ.Գ. Ազգային անվտանգության ռազմավարության ռուսերեն և անգլերեն պաշտոնական թարգմանությունները կհրապարակվեն երկշաբաթյա ժամանակահատվածում»:

 

Լրահոս

Դիտել ավելին