Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցե

10 Հուլիս, 2020 17:20
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունցը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցե

Լիլիթ Մակունցը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։

«Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։

Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերի կարեւորությունը։

Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին»,- գրառել է Մակունցը։

 

Լրահոս

Դիտել ավելին