ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Այս մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի գրասենյակը:
Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն:
Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը: